Հարցազրույցներ

Փաշինյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ, սա է ՀՀԿ ի օրակարգը․ Էդուարդ Շարմազանով

13.08.2020

«Ես Հայաստանում համակարգային փոփոխությունների կողմնակից եմ և գտնում եմ, որ այս իշխանությունն արտաքին քաղաքականությունից, առողջապահականից, սոցիալական խնդիրներից, Արցախի հարցից մինչև տնտեսություն ձախողել է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
«Դեռևս 2019-ին նշել եմ, որ մեզ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, որովհետև այս խորհրդարանը չի կարող իրականացնել այն գործառույթները, որոնք պետք է իրականացնի պառլամենտական Հայաստանի խորհրդարանը, այս խորհրդարանը չի ներկայացնում հասարակական տրամադրությունների ողջ սպեկտորը, և ի վերջո այս խորհրդարանը անողնաշար գործողությունների խորհրդարան է, քանզի երբեք ՀՀ-ի նորագույն պատմության ընթացքում մի մարդու գրպանում գրեթե 90 մանդատ չի եղել»,- նշել է Շարմազանովը:
 
 
Բանախոսն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցին և ներքաղաքական օրակարգի  մի շարք կարևոր այլ հարցերի:
 
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին