Հարցազրույցներ
Այս իշնությունը դատում է Յուրի Խաչատուրովին, իսկ նրա որդին թուրքի դեմ կռվելով պաշտպանում է հայրենիքը. Շարմազանով
17.07.2020
2016-ին մեր իշխանության օրոք հայ ժողովուրդը հաղթել է Ադրբեջանին՝ ծնկի է բերել։ «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ադրբեջանը խաղաղություն էր աղերսում։ Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանը շատ լուրջ հարված էին ստանում հայկական պատվիրակությունից»,- ասաց նա։
Նրա կարծիքով՝ Ալիևը լկտիացել է, քանի որ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր դիրքերը (պետության անվտանգության )՝ ամրապնդելու փոխարեն «վհուկների որս» է սկսել։
Շարմազանովն ասաց, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի այն կարծիքը, որ հնարավոր է գտնել լուծում որը ձեռնտու կլինի թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, թե՛ Ադրբեջանին, պոպուլիզմ է։
«Աստվածաշնչում ասվում է «խոզերի առջև մարգարիտներ մի փռեք»։ Եթե ադրբեջանցիները չեն հասկանում, այդ մարգարիտները մի շռայլեք նրանց առջև։ Պատժեք, ապտակեք, որ հասկանան»,- նշեց Շարմազանովը։
Նրա կարծիքով ներկայիս իշխանությունը փորձել են Ադրբեջանի հետ լինեն թե՛ կիրթ, թե՛ կառուցողական, սակայն ադրբեջանցիները չեն հասկանում։
«Այս իշխանության համար Արցախի հարցը, ազգային անվտանգության հացը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հարցը երեք առաջնային չեն եղել։ Այս իշխանության համար իրենց թրեյնինգների հարցը, կոռուպցիա, մարդու իրավունքներ, տրանսգենգերների, աղանդավորների հարցեր են առաջնային։ Ազգային արժեքները, ազգային ավանդական ընտանիքը, արցախյան հիմնահարցը նրանց համար երբեք չեն եղել առաջնային»,- ասաց Շարմազանովը։
newsarmenia.am