Հարցազրույցներ
«Այն ժամանակ արդեն տեսնում էինք, որ այս իշխանությունը չունի գոնե կրթության ոլորտում ազգային նկարագիր». Շարմազանով
06.07.2020
Արդեն մի քանի օր է, ինչ թեժ քննարկվում է այն հարցը, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի նախարարությունը քննարկում է դպրոցներում այլեւս «Եկեղեցու պատմություն» առարկան չդասավանդելու հարցը: Թե՛ նախկին իշխանությունները, թե՛ կրթության ոլորտի մասնագետները սա համարում են անթույլատրելի ու որակում են խայտառակ որոշում: ArmԼur.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, պատմբան Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա այս հարցի հետ կապված:
-Դեռեւս 2018թ. հունիս ամսին, կառավարությունը ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, ես ԱԺ-ում հանդես եմ եկել հայտարարությամբ այդ ծրագրի վերաբերյալ եւ ուղիղ հարց եմ տվել կրթության նախարարին: Իմ մտահոգությունները հայտնել այն ժամանակ, ե՛ւ վարչապետին, ե՛ւ առաջին փոխվարչապետին, այսօր արդեն ԱԺ նախագահին անձնական զրույցի ժամանակ, հայագիտական առարկաների ոչ պատշաճ մոտեցման համար: Ես այն ժամանակ Արայիկ Հարությունյանին ուղիղ հարց տվեցի, ասեցի ինչպե՞ս եք կարծում հայագիտությունը պետք է ունենա կիրառական նշանակություն, թե՞ ոչ, հայագիտությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ:
Ուղիղ ասեք, կո՞ղմ եք Հայոց եկեղեցու պատմության դասավանդմանը որպես առարկա, թե՞ ոչ: Ի դեպ, նշել եմ, որ ես ոչ միայն կողմ եմ, այլ գտնում եմ, որ Հայ եկեղեցու պատմությունը պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա եւ դասաժամերն էլ պետք է ավելացնել: Այն ժամանակ, քանի որ, դեռ ընտրություններ չկային, թավշյա իշխանությունը լղոզեց եւ որեւէ կոնկրետ բան չասեց: Հա՛մ մեխին տվեց, հա՛մ նալին: Երկորդ անգամ, դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ, Արայիկ Հարությունյանի հետ բանավեճի էինք, ես իմ ամբողջ կրթության եւ գիտության զարգացման թեզը դրեցի կրթության դաստիարակաության վրա, մեջբերումներ բերեցի մեր ազգային գործերից, որ դպրոցը պետք է լինի հայրենասիրության տաճար, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, եւ էլի ուղիղ հարց տվեցի նախարարին, արդեն եթերում, կո՞ղմ եք թե դեմ եք, եւ էլի կոնկրետ բան չասեց: Այսինքն այն ժամանակ արդեն տեսնում էինք, որ այս իշխանությունը չունի գոնե կրթության ոլորտում ազգային նկարագիր: Սա խայտառակություն է:
-Նախ գիտականորեն այստեղ որեւէ հիմնավորում չկա, դա ապազգային է: Եկեղեցին հանեն, փոխարեն տրանսգենդեր սարքեն երեխաներին, սեռական փոքրամասնոթյունների կառույց սարքեն: Ամեն ինչի չափ կա: Ես՝ որպես մանկավարժական գիտությունների թեկնածու, շատ հստակ ասում եմ՝ մեր կրթությունը պետք է ունենա ազգային նկարագիր: Էդ որ ասում ենք հպարտ, երջանիկ քաղաքացի, մեր պետությունը քարտեզով գրել է ինչպիսի քաղաքացի պետք է ունենա: Ով է ասել, որ իմ երկրում իմ քաղաքացին չպետք է ունենա ազգային նկարագիր: Հայ եկեղեցու պամությունը ինչով է խանգարում, ում է խանգարում:
-Իրենք ներկայացնում են տարբերակներ, ասում են իրենց դիրքորոշումը…
-Իրենց տարբերակները ապազգային տարբերակներ են: Կրկնում եմ առաջինը սահմանադրության բացառիկության դեպք է, երկրորդը գիտական եւ դաստիարակության առումով Հայ եկեղեցին ունի եւ ունեցել է շատ բացառիկ դերակատարում, եւ սա ուղակի հարված է հայ եկեղեցուն: Ես այստեղ տեսնում եմ հստակ ապազգային քաղաքականություն Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից: Առաջին իսկ ժամանակահատվածից հենց եղել է հարձակում Վեհափառի վրա, վեհարանի վրա, նաեւ եկեղեցեկանների վրա է հարձակում եղել: Ես՝ որպես քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցությունը ազգային պահպանողական կուսակցություն է, որի համար հայոց լեզուն, հայոց գրականությունը, հայ մշակույթը, հայ եկեղեցին, հայ ընտանիքը, բացարձակ արժեքներ են: Ե՛վ գիտական, ե՛ւ հայագիտության, ե՛ւ դաստիրակության, ե՛ւ պետականության առումով սա ուղակի հարված է մեր արժեքային համակարգին:
Զրուցեց Սոնա Գրիգորյան
armlur.am