Հարցազրույցներ

«Դուք ճիշտ էիք՝ ես սխալվեցի». Հայկ Մամիջանյան

29.06.2020

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք ճիշտ էիք՝ ես սխալվեցի

Քանի անգամ է եղել անցած երկու տարիների ընթացքում, որ իշխանությունները եւ դրանց սատարողները անցել են թույլատրելիի սահմանը այս կամ այն ընդդիմախոսի նկատմամբ՝ տարածել անձնական լուսանկարներ, մտել ընտանիք եւ այլն։ Ու ամեն անգամ դա տեսնող ընդդիմադիրները բարձրաձայնել են այդ փաստերը, բայց մտքում հաստատ ասել. «հա, շատ ահավոր բան են անում սրբություններ պղծելով, բայց դե այսինչ ընդդիմադիրն էլ էր չափը անցնում ՝ հայհոյանք, վիրավորանք, ծաղր…»։ Ու հաստատ մտքում կրկնում էին. «Դե ես ուրիշ եմ ՝ ես հայհոյանք չեմ տալիս, քաղաքական բանավեճի սահմանները պահում եմ ու իմ նկատմամբ տենց բան հաստատ չեն անի»։

Մի երկու շաբաթ առաջ իշխանական թիմը տարածում էր Ruben Melikyan-ի երեխայի նկարները՝ մարդու, ով երբեք չի հատել կոռեկտության սահմանը։ Հիմա գոնե կհասկանա՞ք, որ Փաշինյանի հետ «կանոններով խաղալ» չի լինում, որովհետեւ այդ կանոնները ամեն րոպե փոխվում են ու խախտվում հենց իրա կողմից։

Այս երկու տարիների ընթացքում հաճախ բանավիճել ենք Artur Danielyan-ի,Narek Malian-ի, Narek Samsonyan-ի ու շատ ուրիշների հետ, որ փողոցային ակցիաներին այլընտրանք կա։ Մենք էլ ենք իրականացրել բազմամարդ (այդ թվում նաեւ ամենաբազմամարդ) ակցիաներ, բայց ես համարում էի, որ պիտի սկզբից մարդկանց մոլորությունից հանենք խոսքով ու հետո բոլորով անցնենք գործին։ Դուք ճիշտ էիք, տղերք՝ ես սխալվեցի։ Պիտի «փողոցում Փաշինյանի թիմը անպարտելի ա» միֆը կոտրվի ու դա կարելիա անել միայն փողոցում, իսկ մեր հայրենակիցներից շատ շատերը արդեն իսկ դուրս են եկել ամենատարբեր մոլորություններից։

Մենք շատ ենք հանդիպել փողոցային ակցիաների ժամանակ, քաղմասների մոտ, քաղմասներում ու առաջիկայում շատ ավելի շատ կհանդիպենք։ Մենք փափուկ աթոռներով ու լավ կոնդիցիոներով հեռուստատեսային տաղավարներից քաղաքական բանավեճ վարել գիտենք, միջազգային կառույցներում ժողովրդավարությունից ու պետական շահերից հավասարը հավասարի խոսել գիտենք, բայց նաեւ առավոտյան իր զավթած պետական կառույց ճեմող իշխանիկին դռան մոտ իր տեղը հիշացնել գիտենք։ Մեկը մյուսին չի խանգարում։
Рупор-ները зарядка-յի դրած են, հարյուրավոր երիտասարդներ էլ սպասում են Telegram-ով ու Signal-ով զանգի։ Կհանդիպենք ամեն տեղ ՝ սահմանադրությունը ոտնահարող ԱԺ-ի բակից մինչեւ միայն իր իշխանությունը պահելու վրա աշխատող կառավարության շենք»։

← Վերադառնալ ցուցակին