Հարցազրույցներ

«Մենք բացառում ենք համագործակցությունը սորոսական ու այլևայլ գրանտակեր հանրության, ինչպես նաև ահաբեկիչների հետ». Շարմազանով

29.06.2020

«Ես առաջինն եմ առաջարկել հակաճգնաժամային խումբ ստեղծել»,-հայտարարեց նախորդ գումարման խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ։

-«Ընդդիմությունը սպասում է, որ կորոնավիրուսնաճի, որ ինքն էլբարգավաճի», – բղավեցվարչապետը երկրի ամենաբարձր ամբիոնից: Բավական չէ, որ նա ստիպեց նախարարներին, ներառյալարտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանին, փողոցում դիմակներ բաժանել անցորդներին, դեռ մի բան էլտեղեկանքպահանջեց այն մասինթե քանիանգամ են ընդդիմադիր ուժերն այս ամիսներինդիմել բնակչությանը՝ հիգիենայի միջոցները պահպանելու կոչով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք կորոնավիրուսի հաշվին ընդդիմության «բարգավաճման» մասին հայտարարությունը:

Մարտի 13-ին, երբ Հայաստանում արդեն կային վարակվածներ, բայց արտակարգ դրություն դեռ հայտարարված չէր, ես՝ որպես ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, հրապարակային ուղերձով դիմեցի իմ գործընկերներին և կուսակցության համակիրներին՝ կոչ անելով մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները և միավորվել պետության շուրջ, որպեսզի միասնաբար հաղթենքկորոնավիրուսի դեմ պատերազմում։ Մեկ օր անց ՀՀԿ գործադիր մարմինը, ՀՀԿ նախագահը՝երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համախմբման կոչ արեցին։ Ուզում եմ շեշտել, որ այդկոչով հանդես եկավ բնավ ոչ Նիկոլը, այլ ՀՀԿ-ն, «Լույս» հիմնադրամը, առանձին ընդդիմադիր գործիչներ, նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, կառավարության նախկին այլ անդամներ և հասարակական գործիչներ։ Նրանք կոչ արեցին հրաժարվել ներքաղաքական պայքարից և ներկայացրեցին ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու իրենց առաջարկները։

Ես առաջինն եմ առաջարկել հակաճգնաժամային խումբ ստեղծել նախկին վարչապետներից, որպեսզի ի հայտ գա այն հարթակը, որտեղ կկարողանան կարծիք հայտնել ճգնաժամային իրավիճակներում կառավարման փորձ ունեցող գործիչները։ Երբ մենք կոնսոլիդացման և համերաշխության կոչ էինք անում, Փաշինյանը զբաղված էր «սամասուդով», խորհրդարանով անցկացնում էր հեռախոսների գաղտնալսման մասին օրենքը, հարձակվում ՍԴ-ի վրա, մեղադրանքներ ներկայացնում Ծառուկյանին և քաղաքական մյուսընդդիմախոսներին։ Իսկ հիմա մե՞նք ենք ամեն ինչում մեղավոր։ Թող Փաշինյանը նշի թեկուզ մեկ ելույթ, որտեղ համերաշխության կոչ է հնչեցրել…

«Արցախի հերոսներն այսօր պահանջված են…»

Հունիսի 25-ին խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի ծայրահեղ նյարդայինելույթի պատճառ դարձավ նախօրեին երկրորդ և երրորդ նախագահների միջև տեղի ունեցած հանդիպման մասին լուրըԴրավերաբերյալ քիչ բան է հայտնի, բայց բուն այդփաստը, մեղմ ասած, անջնջելի տպավորություն է գործել Փաշինյանի վրա, իսկ ավելի ճիշտ՝ հասցրել կատաղության վիճակի, ինչը նա չկարողացավ զսպել խորհրդարանի ամբիոնին։ Ի՞նչ կարող եք հավելել երկու նախագահների հանդիպման մասին արդեն հայտնի տեղեկություններին։

-Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդիպման առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ, ավելին ասել չեմ կարող, թերևս միայն նշեմ, որ ՀՀԿ-ն Քոչարյանի ձերբակալության առաջին իսկ օրվանից պայքարել էնրա ազատության համար: Երկրորդ նախագահին մենքհամարել ենք քաղաքական բանտարկյալ, այդ մասինխոսել ենք Եվրոպայում, հրապարակային բազմաթիվ ելույթներում ուլրատվամիջոցներում, հանրապետականները մասնակցել են Քոչարյանի աջակցության ակցիաներին դատարանի շենքի առջև և դատական նիստերի դահլիճում։ Ես կարծում եմ, որ Արցախի հերոսներն այսօր պահանջված են՝ինչպես ոչ այլ ոք, այսօր նրանք պետք է ավարտին հասցնեն այն գործը, որ սկսել են 1988-ին։

– Փաշինյանը փնտրում է, թե ում վրա բարդիկորոնավիրուսի տարածման մեղքը: Հայաստանում մահանում է օրական 12-18 մարդ, վարակվածների թիվը շարունակում է աճել։ Փողոցային սոցհարցումների ընթացքում քաղաքացիները մեղադրում են վարչապետին ու կառավարությանը նրանում, որ կորոնավիրուսի տարածմանըցուցաբերվող արձագանքն ուշացավ, որ իշխանությունը բաց թողեց այն պահը, երբ պետք էր տեղայնացնել վիրուսի տարածումը: Ընդդիմադիր հեռուստաալիքները հաճախ են կրկնում վարչապետի այնհայտարարությունների տեսագրությունները, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» «էդկորոնավիրուսներին պինցետով հատհատհանելու ենք ու տնականարաղովդեզինֆեկցիա անենք», կրկնում են կադրերը, որտեղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, թե «դա այնքանէլվտանգավոր վիրուս չէ» և «բժշկական դիմակները չեն փրկում վարակումից»: Ինչպե՞ս կբնութագրեք կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում տիրող իրավիճակը:

Կառավարությունը ձախողում է ցուցաբերում բոլոր ուղղություններով։ Վարչապետը հայտնեց 71 հազար աշխատատեղերի փակման մասին։ Նա նկատի ունի գրանցված աշխատատեղերը. դրա տակ պետք է հասկանալ, որ կրճատվել է ևս 200 հազար չգրանցված աշխատատեղ։ Այդքան մարդ զրկվել էիր ընտանիքիօրվա հացը հոգալուհնարավորությունից։ Հայաստանը տարածաշրջանում բացարձակ ռեկորդակիր է բնակչության 1 մլն շնչի հաշվարկով մահերի և վարակվածների քանակով։ Ո՞վ է խանգարելՆիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել, Հայաստաննավելի ժողովրդավարական դարձնել, զգալիորեն բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։ Չէ՞ որ ասում էր, թե ինքըկախարդական փայտիկ ունի…

«Քաղաքական դիակների մասին, որպես կանոն, չեն խոսում…»

Կորոնավիրուսի նկատմամբհաղթանակի համար ընդդիմությունը հարկչուներ հանդես գալ հիգիենայի նորմեր ու սոցիալական հեռավորություն պահպանելուկոչով, ընդդիմությունն արեց գլխավորը. հանդես եկավջանքերը միավորելու կոչով: Եթե Նիկոլըինքնավստահության ավելցուկի մղումովչանտեսեր համախմբման կոչերը, եթե բացի իր ապաշնորհ նախարարից, գոնե մեկ անգամ անսար փորձառու կլինիկագետներիկարծիքին, եթե լսեր ճգնաժամային իրավիճակներում աշխատանքի փորձ ունեցող վարչարարներին, ապա պատկերն այսօր այլ կլիներ։ Նիկոլը դա գիտակցում է, այդ պատճառով էլ մոլեգնումէկատաղությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք «քաղաքական դիակներ» պիտակը։

-Նա իսկապես գիտակցում է իր ապիկարությունը և՛կորոնավիրուսի դեմ պայքարում, և՛ այն իրողությունների համատեքստում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը ազատության մեջ են։Քաղաքական դիակների մասին, որպես կանոն, չեն խոսում, սակայն Նիկոլն արդեն ավելի քան 2 տարիխոսում է այն մարդկանց մասին, ումփորձում է կպցնելայդ պիտակը։ Ժամանակը ցույց կտա, թե ով ով է…

Վերջին հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Փաշինյանից հետոՀայաստանում իշխանության եկողներըկամիկաձեներ են լինելուի՞նչ նկատի ունեիք:

– Հանձն առնել այն ամենի վերականգնման պատասխանատվությունը, ինչ իշխանությունը քանդեց այս երկուսուկես տարում, կարող են միայն «ինքնասպանները». չէ՞ որ իրենք պետք էվերականգնենփլուզված պետական համակարգերը, կարգավորենարտաքին քաղաքական խզված կապերը, հաղթահարենհասարակության մեջ տիրողպառակտումը… Այդ մարդը քանդել է ամեն ինչ՝ տեղըոչինչ չկառուցելով, երկիրն արդեն փլատակների մեջ է:

«ՀՀԿ-ն կարող է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ»

-ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը հայտ են ներկայացրել լինելուընդդիմության ճամբարում: Չե՞ք կարծում, որ սկզբի համարայդ ուժերը պետք է հանդես գան ինքնագնահատականով՝ այն առնչությամբ, որ երկու կուսակցությունները նպաստել են2018-ի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուն և իրենց ներկայացուցիչներին գործուղել նրա կառավարություն, իսկ երրորդ կուսակցությանառաջնորդը եղել է նրա թիմում։ Ինչպիսի՞ն է ՀՀԿ-ի դերն այս գործընթացներում, հատկապես քաղաքական դաշտը նախկինների ևներկաներիբաժանելու միտման լույսի ներքո։

Կարծում եմ, որ իրենց ներկայիս գործողություններով երկու կուսակցություններն ու երրորդի առաջնորդն արդեն տվել են իրենց անցյալի գնահատականը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն եղել և մնում է արտախորհրդարանական ամենամեծ← Վերադառնալ ցուցակին