Հարցազրույցներ
Նիկոլ Փաշինյանը դարձել է ժողովրդի «լեղապարկի քարը». նա անարյուն չի գնալու. Արմեն Աշոտյան
19.06.2020
Նիկոլ Փաշինյանը նվազեցնում է Հայաստանի միջազգային վարկանիշը և խաղում պետության հեղինակության հետ, այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԺԿ-ի վերջերս արված հայտարարությանը, որով միջազգային կառույցը իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ժողովրդավարության հետընթացով և ընդդիմադիրների նկատմամբ գործադրված ճնշումներով:
Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելու և այն զուգահեռների մասին, որ տարվեցին 2015 թվականին ՀՀԿ-ԲՀԿ առճակատման ժամանակ, Աշոտյանը նշեց, որ 2015 թվականին որդիով հորը վախեցնելու, ընտանիք, անկողին մտնելու փորձեր չեն եղել:
Կա բումերանգի օրենք, և այդ բումերանգը ինձ վերադարձել է: Ես համոզված եմ, որ այն հարյուրապատիկ վերադառնալու է նիկոլականներին, որոնք անցել են գրված և չգրված բազմաթիվ սահմաններ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
lurer.com