Հարցազրույցներ

«Նիկոլի ինքնախոստովանական ցուցմունքը». Մարգարիտ Եսայան

08.05.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նիկոլի ինքնախոստովանական ցուցմունքը
 
«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ: Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և այդ մեծամասնության միջև առկա վստահությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյան
 
 
 
Հ․Գ․Փաստորեն երկու տարի առաջ երբ այ, էդ նշածդ գործողությունները /նաեւ , այսօր շարունակվող/իմ հասցեին, գործընկերուհիներիս հասցեին ա՞յդ նպատակով էիր անում, դե, ասա, թող բոլորը իմանա, ես ,գոնե, գիտեի այդ մասին եւ ապրիլի 30-ին ,2018-ի, ես քեզ ասացի՝ մի արեք, պարզապես մի արեք, ինչ իրավունքով հրահանգեցիր եւ տարածեցիր մեր անձնական հեռախոսահամարները, մեր տների հասցեները, ինչու, այ տղա։ Հա, դու այն ժամանակ չքմեղացար, թե դու ինչ կապ ունես, ժողովուրդն է անում․․Հիմա, ո՞ւմ ես մեղադրում, ժողովուրդն է անում․․․Բումերանգ, այո, կա բումերանգ, դեռ երկու տարի առաջ եմ ասել․․․․Նիկոլ, դու սուս․․
Հ․Գ․Չեք թողնում էլի տոլման փաթաթեմ»:

← Վերադառնալ ցուցակին