Հարցազրույցներ
Նիկո՛լ, Արցախը Ադրբեջանի մաս համարող Ալիևին սամասուդ անեիր, դեմդ նստած էր. Էդուարդ Շարմազանով
21.04.2020
Սամասուդ անող էիր, Ալիևը Մյունխենում դեմդ նստած էր, սամասուդ անեիր, ոչ թե աշակերտի նման դեմը նստեիր։ Սամասուդ անող էիր, էն որ Ալիևն ասում էր փուլային տարբերակ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, խոսեիր, ոչ թե կմկմայիր: «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել»։
ԱԺ նախկին փոխնախագահը նկատեց, որ «սամասուդի» կոչեր արել է Ադրբեջանը Սումգայիթում հայերի նկատմամբ, և այսօր այս բառամթերքով խոսել և այս կերպ ներքին պառակտումներ մտցնել սեփական ժողովրդի մեջ անթույլատրելի է:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կյանքին վերաբերող, ինչպես նաև Փաշինյանի հնչեցրած մի շարք այլ քննադատական դիտարկումների ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
pastinfo.am