Հարցազրույցներ
Փաշինյանը բաժանարար գծեր հորինելով է վերցրել իշխանությունը. Մարգարիտ Եսայան
21.04.2020
Երեկ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ հիասթափվածներին՝ նախկին իշխանությանը, նրանց հետ առնչվող մարդկանց, ՍԴ հարցին և լրատվամիջոցներին: Վարչապետի հերթական ուղիղ եթերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:
- Տիկին Եսայան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի երեկվա ելույթը։
- Խայտառակ, ինչպես միշտ, իրեն հոգեհարազատ, իր ոճի մեջ: Ինձ համար անընդունելի բառապաշարով և ոճով, երկրի վարչապետին ոչ հարիր, բայց՝ Նիկոլ Փաշինյանին շատ սազական։
-Խոսքի ընթացքում նա նշում էր մարդկանց մասին, ովքեր հիասթափված են և այդ մարդիկ կամ նախորդ իշխանության ներկայացուցիչներ են, կամ՝ նրանց հետ կապ ունեցողները։
- Նա միայն դա կարող է անել, ինքը հենց այդ բաժանարար գծերը հորինելով է վերցրել իշխանությունը, հասարակությանը բաժանելով` կարծում է` կարող է տիրել ամեն ինչին, բայց, տեսաք, որ չարաչար սխալվեց։
- Եվ ի վերջո, ո՞րն էր այդ ելույթի գլխավոր նպատակը։
- Չմոռանանք նաև որ նա անդրադարձավ լրատվամիջոցներին և ՍԴ թեմային։ Այս իրավիճակում որքանո՞վ էր տեղի այդ անդրադարձը։