Հարցազրույցներ
«Սա քաղաքական ֆարս է». Շարմազանովը՝ հանրաքվեի մասին
10.02.2020
Սա վատագույն որոշումն էր, որ կարող էր իրականացնել հանրապետության նախագահը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահամնադրական փոփոխությունները հանրաքվեով անցկացնելու վերաբերյալ նախագահի ստորագրությանը:
«Նա կարող էր և՛ չստորագրել, և՛ ուղարկել Սահմանադրական դատարան, բայց դա չարեց: Հիշեցման կարգով ասեմ, որ հոկտեմբերի երկուսին, երբ նախկին Ազգային ժողովն ընդունեց օրենք, ՀՀ նախագահն իսկույն այն ուղարկեց Սահմանադրական դատարանի դատին, իսկ այսօր ոչ միայն չուղարկեց ՍԴ, այլ ստորագրեց այն դեպքում, երբ այն ժամանակ գրեթե չկար որևէ իրավաբան, որը մեղադրեր մեզ, որ դա հակասահմանադրական է կամ վիճարկելի է, բացի քաղաքական իշխանությունից՝ Փաշինյանի գլխավորությամբ: Իսկ այս դեպքում՝ հանրաքվեի հարցում, ես չեմ ճանաչում քիչ թե շատ ճանաչված պրոֆեսիոնալ իրավաբանի, որը իր պրոֆեսիոնալ կարծիքը չասի և չընդդիմանա հանրաքվեի իրականացման օրինականությանը»:
yerevan.today