Հարցազրույցներ
Գիծը քաշված է․ ռուբիկոնի մի կողմում Նիկոլ Փաշինյան է, մյուսում՝ ՀՀ սահմանադրական կարգը
07.02.2020
«Այն, ինչ դրել են շրջանառության մեջ, հակասում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածին։ Քաղաքական մեծամասնությունն իրավունք չունի նախագիծն առանց առաջին ընթերցմամբ ընդունելու տանել հանրաքվեի՝ շրջանցելով ՍԴ-ի եզրակացությունը։ Օրենսդիրը պետք է առաջին ընթերցմամբ ընդունի հարցը, ուղարկի Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը հաստատելու, որից հետո միայն դրվի հանրաքվեի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Կոչ եմ անում բոլոր պետական մտածող քաղաքացիներին, քաղաքական ուժերին, հանրային գործիչներին թույլ չտալ, որ այս խայտառակ նախաձեռնությունն իրականացվի՝ կլինի հանրաքվեով, թե խորհրդարանով։ Ի՞նչ է նշանակում հանրություն, բա պետական ինստիտուտներն ինչի՞ համար են, բա ԱԺ-ն ինչո՞ւ է գումար ստանում։ Իշխանությունն իր քաղաքական պատասխանատվությունը գցում է հանրության վրա»,- կարծում է Շարմազանովը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
24news.am