Հարցազրույցներ

Սերժ Սարգսյանը հող հանձնող չէր․ դա արձանագրեց անգամ Լուկաշենկոն․ Արտակ Զաքարյան

30.01.2020

Այլակարծության դեմ պայքարով իշխանությունը հեղինակություն ձեռք չի բերի, հակառակը։ Այս մասին 24TV-ի տաղավարում  նշեց, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։

 
Բանախոսը կարծիք հայտնեց, որ իշխանության գործադիր, օրենսդիր ճյուղերն այսօր ճզմում են ՍԴ-ն, սակայն վաղը դա մեծ ռիսկ է ծնելու․ պետության իրավական խնդիրները ո՞վ է լուծելու։ Ըստ բանախոսի, այն, ինչ այսօր անում է Հրայր Թովմասյանը, բխում է հենց ՀՀ պետական շահերից։
 
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում ընտրություններին ներգրավված թեկնածուների՝ Արցախի վերաբերյալ նախկին մոտեցումների վերաբերյալ կարծիք պահանջելու հարցին, բանախոսը նշեց, որ դա ճիշտ մոտեցում չէ։ 
 
Արտակ Զաքարյանը զինված ուժերում առկա իրողությունների ու բարեփոխումների վերաբերյալ  նշեց, որ սպառազինությունների համալրումներ միշտ են եղել համաձայն պետության անվտանգության կարիքների։
 
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարի կարծիքով, Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործը, որն արդեն դատարան է ուղարկվել, քաղաքական է և հիմնված է շինծու փաստերի վրա։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

24news.am
 

← Վերադառնալ ցուցակին