Հարցազրույցներ

ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ, դուք պատասխանատվություն եք կրում այսօրվա իրավիճակի համար

19.01.2020

«Ազգային անվտանգության տեսանկյունից» հաղորդման հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Գաբրիելյանը։ Հաղորդման հիմնական թեման Հայաստանում առկա բարոյահոգեբանական իրավիճակն է և դրա արդյունքում տեղի ունեցող գործընթացները։ Բանախոսը գտնում է, որ Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածն արդյունք է իշխանությունների կողմից վարվող հակաազգային քաղաքականության, որի արդյունքում «պողոսիկները», «սորոսիկները» և այլասերվածները թավշյա, սիրո և հանդուրժողականության քողի տակ զավթել են իշխանությունն ու այժմ երկիրը տանում են կործանման։ Կոչ հնչեց առաջին հերթին ՀՀԿ, ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարներին՝ նստել ընդհանուր սեղանի շուրջ և որոշել հետագա անելիքները՝ երկիրը այս քաոսից փրկելու համար։

 
livenews.am
 

← Վերադառնալ ցուցակին