Հարցազրույցներ
Վարչապետն օպերացիա է առաջարկել ԱԱԾ-ին․ ֆեյք օգտատիրոջ «շուխուռը» վատ բեմադրված սերիալ էր
10.01.2020
«Ֆեյք օգտատիրոջ պատմությունը վատ բեմադրված «Դիանա» շոու էր։ Առնվազն բարոյական չէ այս ամբողջ աղմուկը բարդել Քոչարյանի կամ հականիկոլականների վրա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը վստահեցնում է, որ վարչապետը ներքաղաքական շահի համար օպերացիա է հանձնարարում ԱԱԾ-ին, որի օպերատիվությունը գնահատում է ուղղակի ֆանտաստիկ։
«Քանի՞ հայկական ֆեյք գիտեք, որոնց գրառումները միանգամից հայտնվում են ադրբեջնական մամուլում։ Ո՞նց եղավ՝ ինչ-որ Դիանա Հարությունյանի գրառումը, ում մասին մենք իմացել ենք այս սկանդալից, հանկարծ տեղ գտավ ադրբեջանական մամուլի գլխագրերում։ Փաշինյանը չխորշեց օգտագործել արտաքին քաղաքական իրավիճակն իր ներքին քաղաքական շահերը հետապնդելու համար»,- համոզված է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
24news.am