Հարցազրույցներ

«Հետո կտեսնեք` կոռուպցիան, թե դիլետանտությունն է ավելի շատ վնաս տվել մեր երկրին». Արտակ Զաքարյան

02.10.2019

«Ասոցացման համաձայնագիրը մեր շահերից չէր բխում՝ վերջին պահին արևմուտքն առաջադրեց խնդիրներ, որոնք մեր շահերից չէին բխում։ Այդ մասին չենք բարձրաձայնել, հիմա էլ չեմ ուզում բարձրաձայնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

 
Վերջինս, այնուամենայնիվ, լարժեք բավարար գնահատեց Եվրամիության հետ գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակը, ինչը համարեց իրենց իշխանության վարած «և-և» քաղաքականության արդյունքը։ «Արտաքին հարաբերություններում նախկինից եկած բարենպաստ պայմաններ են, իշխանություններն օգտվում են այդ բարենպաստ միջավայրից, բայց դա շատ դեպքերում խոչընդոտվում է անպատասխանատու և անհասկանալի, հակասական հայտարարություններով»,- ասաց նա։ 
 
Արտակ Զաքարյանը անդրադարձավ նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերին։ Չընդունեց, որ իրենց իշխանության ժամանակ պետական համակարգում գոյություն է ունեցել համակարգային կոռուպցիա անգամ այն պարագայում երբ նրանցից ոմանք, օրինակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կամ Սերժ Սարգսյանի եղբայր, նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը խոշոր գումարով վերականգնել են պետությանը հասցրած վնասը։ «Վերականգնել են, բայց դա չի նշանակում, որ մեղադրանքը հաստատվել է, ես չեմ կարող ասել, թե նրանցից յուրաքանչյուրի հետ ինչ զրույց է եղել։ Ես չեմ բացառում, որ պետությանը կարող էր պատճառվել վնաս, բայց դրա համար պետք է էֆեկտիվ իրավական համակարգ ունենալ։ Մի քանի տարի հետո կգնահատենք, դիլետա՞նտն է ավելի շատ վնաս տվել պետությանը, թե՞ կոռուպցիան»,- հավելեց Արտակ Զաքարյանը։
 
Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը, ինչպես նաև Երանում տեղի ունեցած՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին։
 
Հ․Գ․
 
Հարցազրույցի տեսագրման ժամանակ ԵԱՏՄ գագաթնաժողովը դեռ չէր ավարտվել։
 
Մանրամասները տեսանյութում
 
a1plus.am
 

← Վերադառնալ ցուցակին