Հարցազրույցներ

«Փաշինյա՛ն, խոստումներդ կատարիր, ոչ թե պարիր կամրջի վրա». Մարգարիտ Եսայան

09.08.2019

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, և արդեն նույնիսկ օտարերկրյա ուժերն են խոսում այդ մասին, որ հենց այդ ուժերն են աջակցել «թավշյա հեղափոխությանը» : Եվ օտարերկյա ուժերի մասին վարչապետը խոսելիս պետք է շատ զգույշ լինի, հայտնի ժողովրդական խոսք կա, որ առաջինը գողն է գոռում՝ բռնեք գողին: Նա շատ լավ հասկանում է, որ մոտ ապագայում իր առջև դնելու են այս հարցերը, որ դու ես օտարերկրյա ուժերի ազդեցությամբ վերցրել իշխանությունը»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ օտարերկրյա ուժերի մասին հայտարարությանը:

 
Անդրադառնալով Արցախում ելույթի ընթացքում հնչած մտքերին, որոնք վերաբերում էին Արցախին և արցախցիներին, Եսայանը նշեց.«Փաշինյանի այդ հանրահավաքային ոգևորվածությունն տարօրինակ էր, այդ ամբողջն ավելին չէր, քան սովորական, պարզունակ պոպուլիզմը: Նա բացարձակապես չէր պատկերացնում այդ միացում կոչի հետագա վտանգները և դրա խորքերում թաքնված շերտերը: Մենք արդեն տեսանք ադրբեջանական արձագանքը»:
 
Մանրամասն՝ տեսանյութը:

yerevan.today
 

← Վերադառնալ ցուցակին