Հարցազրույցներ

Քաղաքական դալտոնիկների համար ասեմ` մեր դրոշը եռագույնն է, Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահը. Շարմազանով

10.07.2019

 «Ճգնաժամ կա որոշ մարդկանց քաղաքական և իրավական գիտելիքների հետ կապված. անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին ուղղված Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

 
Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում կամ օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով (ըստ էության ակնարկվում է ՍԴ դատավորների հրաժարականի մասին):
 
ՀՀԿ մամուլի խոսնակը նախ կարծում է, որ սա քաղաքական ինքնահռչակում կամ քաղաքական «սամազվանեցություն» է, և ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա: Ըստ Շարմազանովի՝ սա կեղծ, արհեստական, շինծու օրակարգ է:«Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս դատավորները այնքան իրավունք ունեն լինելու ՍԴ դատավորներ և նախագահ, որքան 1+1=2-ի, սա անհեթեթություն է, ես այստեղ համամիտ եմ իմ գործընկեր Դավիթ Հարությունյանի հետ, որ ասում է՝ սրա ինչն ենք քննարկում: Այստեղ քննարկելու բան չկա: Նպատակը մեկն է, որ համոզման մեթոդով, պրեսինգի մեթոդով հասնել նրան, որ ՍԴ դատավորների մի մասը գոնե հրաժարական ներկայացնի, նրանց փոխարեն ընտրեն իրենց համար կառավարելի դատավորներ: Մեր դրոշը եռագույնն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, ճիշտ է, հիմա, եթե մեկը դալտոնիկ է, ու սա տեսնում է ոչ թե կարմիր, այլ կանաչ,դա չի նշանակում, որ սա կարմիր չէ: Քաղաքական դալտոնիկների համար ասեմ` մեր դրոշը եռագույնն է, Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահը»,- կարծում է Շարմազանովը:
 
 
Մանրամասները՝ տեսանյութում:  
 
shantnews.am
 
 
 

← Վերադառնալ ցուցակին