Հարցազրույցներ

«Տղա ջան,քո գործով զբաղվիր,ինչ ես դատական համակարգը գնդակի նման այս ու այն կողմ նետում».Մարգարիտ Եսայան

22.06.2019

 Հարցազրույց ՀՀԿ –ական Մարգարիտ Եսայանի հետ:/Մաս 2-րդ/


 
-Կասկածեիք:
 
-Ես չեմ ասում,որ Մանվել Գրիգորյանը բացարձակապես անթերի է,բայց այս վիճակում ,երբ ծայրահեղ ծանր վիճակում է,գեներալներին վարկաբեկել,ինչ կատարվեց Վիտալի Բալասանյանի հետ այդ մեքենայի պատմությունը,նպատակաուղղված այսօրվա իշխանությունը գնում է արցախյան պատերզմի ,հերոսամարտի,հերոսների վարկաբեկման ճանապարհով,որովհետև Արցախի խնդրում ինքը շատ կարևոր առաքելություն ունի, մեզ համար վատ իմաստով:Նախատեսված է Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը Վաշինգտոնում ,ինչ հարցրեր են քննարկելու,ինչ է սպասվում,այն դիրքրոշումը ,որն այսօր ունի ՀՀ արտաքին քաղաքական գծում,գոնե Արցախի մասով ,ինձ չի բավարարում,այդ դիրքորշումը պետք է կոշտ լինի,այսօր ես չեմ տեսնում ,որ այդպես է:

-Ասաց,որ Արցախի ղեկավարության հետ քննարկել ենք:
 
-Ես օրինակ լուրջ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն ,որովհետև ես կարծում եմ,որ ինքը շատ պրոֆեսիոնալ,հաջողված շուումեն էև իշխանությունը այսօր իրականացնում է որպես պրոֆեսիոնալ շուոմեն և այդ բոլոր արտահայտչաձևերը,ձայնի ելևեջները,որ հնչեցնում է,այդ շոուի մաս են կազմում:
 
-Շոո ՞ ւ էր,որ գնաց ,ասաց՝ ջոկատ եմ ստեղծել:
 
-Պատերազմը ավարտվել էր արդեն ,ապրիլի 9 այլևս լարվածություն չկար,մայիսի 14-ին է Նիկոլ Փաշինյանը եղել Արցախում և այդ ջոկատ կազմելը,մյուս բաները,չեմ ուզում լուրջ պատասխան տալ այս հարցին,որովհետև կռվից հետո սուր ճոճոլը գիտեք ինչի է նման:Նայեք ովքեր են նստած այսօրվա պառլամենտում, տարիներ շարունակ քննադատում էին այն պատգամավորներին,որոնք ասպիրանտուրա ընդունվելիս օրենքով սահմանված կարգով չէին ծառայել,կամ առողջական խնդիրների պատճառով ,հազար ու մի օրենքով սահամնված կարգով:Այսօրվա մեծամասնություն կազմող խմբակցության անդամների մեջ հետաքննություն անցկացրեք,և պարզեք ,թե քանիսն ծառայել Հայոց բանակում:
 
-Որտե ՞ ղ էին ծառայում նախորդ իշխանության ներկայացուցիչները կամ իրենց որդիները:
 
-Այդպես անընդահտ կարելի է ասել,երկարացնել,նախորդ իշխանությունները այլև չկան,մոռացեք,թողել են և գնացեք,դուք այսօր ունենք իշխանություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,իմ հարցը ուղղված է ձեզ:
 
-Իրենք հիշեցնելու են անընդհատ:
 
-Ընդդիմության անելիքը որն է ,որ ես քննադատեմ բայց դրական իմաստով,սխալները հասարակությանը ներկայացնեմ և այն հիացական վիճակը,որ կար մարդիկ հասկական,որ այսօր մենք տանուլ ենք տալիս շատ կարևոր հարցրեում,աչքերը բացեն,ուշքի գան:
 
-Նախորդ իշխանությունների ժամանակ չէին ասում,մարդիկ իրենց մաշկի վրա զգում էին:
 
- Նախկին իշխանություներից այն քչերից եմ,որ այդ նախկին իշխանություններից չեմ օգտվել,մի բան էլ տուժել եմ:
 
-Կհասակական ,որ սուտ են խոսում:
 
-Ուզում եմ հասկանալ,որ մտածում եք,որ Հայաստանին ընդդիմություն պետք չէ,չասենք ,որ Նիկոլ ջան,տարիներ շարունակ ԱԺ –ի ամբոնից խոսում էիր 50/50-ի ,Սաշիկի փայ մտնելու ամսին,ո ՞ ւր է,ցույց տուր,թե որ մի բիզնեսմենի հետ էր փայ մտել,Նիկոլ ջան տարիներ շարունակ ասում էիր,որ կարմիր գծերը,տեսանկարահանող սարքերը պետք է հանել,հակառակը շատացնում եք,և ասում,որ շատ կարևոր են,բա ուրեմն դու տարիներ շարունակ կեղծ կարգախոսներով եկել ես իշխանության և այսօր ուզում ես,որ օբյեկտիվ քննադատություն չանեն ՞ք,պետք է անենք,որովհետև պատասխանատու ենք ՀՀ և Արցախի անվտանգության համար:
 
-Պատասխանատու լինեիք, իշխանությունը չէիք հանձնի մեկին,որ հիմա առավոտից երեկո ասում եք,որ երկիրը տանում է կործանման:
 
-Նախ իշխանությունը չի փոխանցվել որևէ մեկին,ես դեմ եմ քվերակել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:
 
-Դատաիրավական համակարգի մասին ենք խոսում ,ի ՞ նչ էր նշանակում դատարանների շրջափակումը, ձեր կարծիքը պարզ է,բայց մենք գիտենք ,թե ինչին հաջորդեց այս ամենը:
 
-Պարզ է, թե ինչին հաջորդեց:
 
-Հաջորդեց երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխան որոշմանը,սա չի նշանակում ,որ այնուամենայիվ մեր դատավորներից շատեը հասկացան ,որ սխալ որոշում է խափանման միջւոցը չփոխել և նման որոշում կայացվեց:Սա չի նշանակում,որ դատավորները ինչ-որ չափով ազատ են;
 
- Ես ասել եմ,որ Նիկոլ Փաշինյանի կոչը անմիջականորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հետ,քչերն էին այդ մասն հրապարակավ ասում,դա ակնհայտ էր,ժողովրդական խոսքով ասած՝զռռում էր:Դատավորների մեջ ,ինչպես մյուս մսնագետների`կամ պարկեշտ ,պրոֆեսիոնալ,ազնվաբարո աշխատողները և կան իրենց պարտականությունները չարաշահողներ,ինչպես բժշկության,ուսուցիչների մեջ:
 
-Ալեն Սիմոնյանը ասաց,ձեզ թվում է,որ եթե մենք ուզենայինք ,չէինք կարող ճնշել,որ դատավորը մեր ուզած որոշումը կայացներ,ուզում էր ասել՝դատավորին ազատ ենք թողել:
 
-Փաստորեն ուզել են,չեն կարողացել,դուք այդպես նայեք:Փորձել են ճնշել,չեն կարողացել,դա էլ է իննքախոստովանական ցուցմունքի տեսակ:Այն,որ այսօրվա վարչապետը դատական համակարգը գնդակի նման այս ու այն կողմ է գցում,վեթինգի տրամադրությունները,անցումային արդարադատության գիծը,ինչ ես հարձակվել այդ կառույցի վրա,որը քիչ թե շատ կայացած կառույցներից է Հայաստանում,ինչ ես հարձակվել Սահմանադարական դատարանի վրա և ճնշում ես երկրի նախագահին,կամ գուցե նա սիրահոժար է դա անում,երկրոդ անգամ դնում եք մի թեկնածություն և անցկացնում,ինչ ես ուզում տղա ջան կայացած համակարգից,դու քո տված խոստումները իրականացրու,այն խոստումներով,այն գոռգռոցով ,որ եկել ես իշխանության,դրանք իրականացրու ,փոքրիկ քայլեր արա,հետո կայացած կառույցներին փորձի թիրախավերել:Թիրախավում է բանակը,գեներալիտետը,իրավական համակարգը,իրար հետևեից ԲԴԽ անդամները հրաժարականներ են տալիս,սա նշանակում է,որ չեն ուզում իր հետ աշխատել:

-Չեն ուզում աշխատել,թե ՞ ինչ որ բաներ է բացահայտել:
 
-Կարծում եմ`վախեցնում են,սպառնում են,որովհետև մարդիկ իրար հետևից հրաժարականներ են տալիս,նրանք պետք է շարունակեին մինչ այն պահը,երբ իշխանությունը կհասկանար,որպես իշխանություն իր բուն անելիքը որն է,այսօրվա իշխանությունը չի հասկանում,որ տանուլ է տալիս բոլոր ոլորտնրում:

-Մամուլում հրապարակում եղավ,որ շատ կաևոր նշանակում է եղել Սերժ Սարգսյանի կողմից և Սերժ Սարգսյանին զգուշացրել են,որ դրանք վտանգավոր կարող են լինել,կգա պահը կհասականք:ԱԱԾ պարոն Կուտոյանի նշանակումը,նա ազնիվ,ինտելիգենտ մարդ է,բայց այդ կառույցի համար թույլ է,երկորդը՝ոստիականպետի նշանակումն էր,ի դեպ հարձակումների մասով ,որ ասացիք,մենք շատ հաճախ հարձակման էինք ենթարկվում նրա ֆեյքերի կողմից,նրա մասով էլ ասում էին,որ ավելի շատ շոումեն է,քան ոստիկանպետ և կգա պահը և կտեսնեք,որ ճիշտ տեղում չի լինի և հաջորդը՝Արմեն Սարգսյանի նշանակումն էր նախագահի պաշտոնում,որը շատ քիչ աղերս ունի մեր երկրի հետ և կրկին կգա պահը,որ չի պահի այնպես,ինչպես դուք եք ուզում:
 
-Հարցին չանձնավորված պատասխանեմ,այդ անունների մասին չխոսեմ:Շատերը այսօր մոռանում են ամենակարևորը,ինչ է տեղի ունեցել ՀՀ-ու,ՀՀ-ում արտաքին ուժերի ազդեցության տակ,տարբեր սորոսական և տարբեր գրանտաների ազդեցության տակ, նրանց հրահանգով տարիներ շարունակ ներմուծվել են անձիք ,մարդիկ ,գրծիչներ,որոնք տարբեր համակարգերում մտել են այդ համակարգեր և ներսից այդ համակարգերը փորձել են քանդել,այդ համակարգերում ունենալ ազդեցություն:Այստեղ տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն,այլ քանդող գործընթաց:
 
-Որտե ՞ ղ էիք դուք քնած.Ռուսաստանում,եվրոպական շատ երկրներում Սորոսը գրասենյակներ բացեց ,ձեր ժամանակ այստեղ,Ավստրիայի նման երկիրը հայտարարում է,որ եկել է իմ երկիրը քանդելու և դուրս է շպրտում,Ռուսաստանը նույնը:
 
-Դուք մեղադրում եք,բայց մենք ԵԽԽՎ անդամ էինք ,եվրոպական միջազգային կառույցների անդամ էինք,մենք իսկապես այդ ժամանակ ժողովրդավարության բաստիոն էինք:
 
-Այսօր Սորոսի և ԱՄՆ-ի ղեկավարների մեջ վեճ կա,նույն ամերկյան ղեկավարները հասկանում են,որ Սորոսը վտանգավոր է:
 
-Մենք եվրոպական ինտեգրացիոն ճանապրհով էինք գնում,չէինք կարող այլ բան անել, նա մտավ և ներսից փորձեց այդ համակարգերը աղավաղել և դա նրան հաջողվեց:Ես համաձայն եմ այդ մասով ձեզ հետ,որ մենք որոշակի խնդիր ունեինք:
 
-Քաղում եք պտուղները:
 
-Ես չեմ քաղում,ժողովուրդն է քաղում:Մենք իշխանություն ոչ մեկի չենք տվել,մեր ձեռքից վերցրել են իշխանությունը և ով վերցրել է,ինքը այդ կառուցների ազդեցույան տակ է և ինքը կոնկրետ իրականացնում է այդ կառուցենրի հանձնարարությունը և հիմա պետք է հասարակությունը իր աչքերը բացի և ոչ ասի ,մերժի Նիկոլ Փաշինյանին:
 
-Նա, ով համարձակվել է ասել՝հայաստանցի,արցախցի,խոսել է հողեր հանձնելու մասին,միանգամից իշխանությունից դուրս է շպրտվել:
 
-Բայց իշխանության մեջ ո ՞ վ է ունեցել հողեր հանձնելու մտադրություն:
 
-Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմ և խաղաղություն թեզը բերեց,իշխանության չմնաց,պատերազմի արդյունքում Սերժ Սարգսյանի ժամանակ հողեր կորցերեցինք,նա ևս իշխանության չմնաց:
 
-Դրանք իրար հետ կապ չունեն,ուղղակի պետք է խնդրեմ,նայեք այսօրվա ԱԺ-ի մեծամասնության պատկերը,սա ՀՀՇ-ի վերադարձն է,ինչպես կուզեն ընդունեն իմ ընկերները,կամ ուրիշները:

-Դրա համար եմ ասում,ով կփորձեի այս կետերին դիպչել,ուշ թե շուտ իշխանությունից դուրս է նետվելու :
 
-Ինքը իշխանությունից դուրս է նետվելու ոչ միայն այդ պատճառով ,այլ նաև նրա համար,որ ապաշնորհ է և տնտեսությունը չի կարողանում աշխատեցնել, որևէ սոցիալական խնդիր չի կարողանում լուծել,հասարակությանը խաբել է սուտ խոստումներով և դա հասարակությունը արդեն տեսնում է:

-Ժամանակը կգա, պարզ կլինի:Ասում է՝չփորձեք մեզ համեմատել, իրենք նեղանում են,որ ձեզ հետ են համեմատում,դուք էլ հակառակը:
 
-Ես այդ բանավեճի հետ չեմ մտնի,որովհետ իրականում շատ էական տարբերություն կա այսօրվա և նախկին իշխանությունների միջև,արտաքին քաղաքական գծում մենք շատ անհանգիստ ենք և մշտապես ասում ենք այդ մասին,եթե նկատեցիք վերջերս Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ապակենտրոնացված հուշագրերը դատարանները չեղարկում են և քաղաքապետերը ընդվազում են դրա դեմ ,դա լուրջ մտածելու խնդիր է:Ես մասնավոր հանդիպման ժամանակ իմ մտահոգությունը հայտնել եմ և ԱԳ նախարարին ասել եմ,նույնիսկ իմ աջակցությունն եմ առաջարկել ,եթե կարիքը կա :Այստեղ լուրջ խնդիրներ կան,համեմատություններ չանենք:Արտաքին քաղաքական գծում մենք չէինք անում այդ սխալները ,այսօրվա իշխանությունը արտաքին քաղաքական գծում ճակատագրական սխալներ է անում:Տեսնենք Մամեդյարով -Մնացականյան հանդիպումը ցույց կտա ,թե Հայաստանի իշխանությունը բավարար ուժ,կամք ,տղամարդկություն կունենա պնդել այն տեսլականը ,որը հայանպաստ է:
 
Առաջին հատվածն` այստեղ
 
Հարցազրույցը` Նաիրա Բաղդասարյանի

hayeli.am

← Վերադառնալ ցուցակին