Հարցազրույցներ
«Այս իշխանությունն իր ամբարտավանությամբ, կիսագրագիտությամբ ու գոռոզությամբ ռեկորդակիր է». Արմեն Աշոտյան
19.06.2019
Խորհրդարանական մանդատ չունենալը ՀՀԿ-ին չի խանգարելու դիրքավորվել որպես թիվ 1 ընդդիմադիր ուժ Հայաստանի քաղաքական կյանքում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այսօրվա Ազգային ժողովում մի շարք անհայտ պատգամավորներ կան, որոնք ասելիք չունեն և մանդատը իրենց զորություն չի տալիս քաղաքական օրակարգ ստեղծելու համար: ‹‹Քաղաքական օրակարգը ստեղծվում է գիտելիքով, փորձով, կապերով, բայց ոչ ի պաշտոնե ստանձնած փաստաթղթով››,-ասաց Աշոտյանը:
Նրա խոսքով, այսօր խորհրդարանում սկզբունքային ընդդիմության կարիք կա, և իշխող կուսակցությունը քաղաքական անհանդուրժողականություն է դրսևորում անգամ թույլ նշմարվող խորհրդարանական դիմադրության հանդեպ:
«Տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից ամենաթեթև քննադատությունն անգամ իշխանությունն ինչ ծանր է տանում»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ շեշետելով, որ ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական օրակարգը ստեղծվում է խորհրդարանից դուրս:
«Սրա ապացույցները շատ են: Տեսեք, թե ինչպիսի հարցեր են քննարկում հայ քաղաքական միտքը կամ հասարակությունը և կնկատեք, որ այդ հարցերի ճնշող մեծամասնությունը եկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերից, հատկապես ՀՀԿ-ի կողմից»,-ընդգծեց Աշոտյանը:
Նա հայտնեց, որ կուսակցության ներսում աշխատանքներ են ընթանում դրա կառուցվածքի բարեփոխման հետ կապված և կադրային նոր բանկ է ստեղծվում:
Նրա խոսքով, թեպետ ՀՀԿ-ն արտախորհրդարանական ուժ է, բայց անգամ այսօր ՀՀ-ի ամենամիջազգայնացված և լայն կապեր ու հնարավորություններ ունեցող քաղաքական կուսակցությունն է:
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լռությանը, Արցախում նրա քաղաքական գործունեություն ծավալելու հավանականությանը, վարչապետի հայտարարությանը, որ հեղափոխությունից առաջ նախկին իշխանությունները ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել և մի շարք այլ արդիական թեմաների:
Մանրամասները՝ տեսանյութում։
pastinfo.am