Հարցազրույցներ

«Ամեն ինչ նորմալ է». Սերժ Սարգսյան

17.06.2019

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը, ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն հրատարակված տարբերակի շնորհանդեսից հետո ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին: 

Ի՞նչ կարծիքի եք այսօր շախմատի նկատմամբ եղած վերաբերմունքի մասին:

-Նորմալ: Շախմատի նկատմամբ վերաբերմունքը, կարծես, չի փոխվել: Այսինքն, մնում է լավ՝ հանրության կողմից, երեխաների կողմից, բոլորի կողմից: Եվ ինչպես տեսնում եք, ֆեդերացիան լիարժեքորեն գործում է:

-Ես նկատի ունեմ Շախմատի տունը օպտիմալացնելու մասին խոսակցությունները, Լեւոն Արոնյանի դպրոցը փակելը, Ռաֆայել Վահանյանի դպրոցի հետ կապված պատմությունը… 

-Դա արդեն բուն շախմատին չի վերաբերում:

-Կարեն Ասրյանի հուշամրցաշարին, անշուշտ, հետեւում եք: Ի՞նչ կասեք պայքարի մակարդակի եւ մրցաշարի ընթացքի մասին:

-Ինչպես հայտնի է, այս անգամ հիմնական կորիզը հայ շախմատիստներն են: Սա մի այլ բան էլ է նշանակում: Մեր շախմատիստներն արդեն բավականաչափ աճել են եւ իրենք կարող են այս մակարդակի մրցաշար իրենք իրենցով անցկացնել: Բայց մեկ ուրիշ բան եմ ուզում ասել: Այս մրցաշարը միշտ, ամեն տարի լինելու է եւ այլ ֆեդերացիաների դրոշի ներքո հանդես եկող շախմատիստները մի տարի առաջ կիմանան, որ այսպիսի մրցաշար կա եւ իրենց գրաֆիկում կներառեն: Ամեն ինչ նորմալ է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

aravot.am

 
 

← Վերադառնալ ցուցակին