Հարցազրույցներ

«Պետք է օգնել այս իշխանությանը ճիշտ աշխատել Բրյուսելի հետ». Արմեն Աշոտյան

15.06.2019

Հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Եվրամիության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց Եվրամիության և Հայաստանի հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

 
 
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: «Եվորպական նոր ղեկավարություն է ձևավորվում մեր աչքի առջև, եվրոպական խորհրդարանի պատկերը փոխվել է. քաղաքական լանդշաֆտն այլ է, և սա բերելու է նոր խնդիրներ այդ թվում՝ նաև Հայաստանի համար»,- նշեց Արմեն Աշոտյանը: Նրա դիտարկմամբ՝ եվրոպական նոր ղեկավարության համար դժվար է լինելու ՀՀ-ի հետ հասնել քաղաքական համաձայնության վիզաների ազատականացման հարցում»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
 
Աշոտյանի դիտարկմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը նոր իմպուլս, նոր զարկ չի տվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների արագընթաց զարգացմանը:
 
1in.am
 

← Վերադառնալ ցուցակին