Հարցազրույցներ

800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար

16.03.2019

Թեպետ հանրության ուշադրությունը վերջին օրերին հաջողվեց շեղել` այն բեւեռելով օպերայի հարակիցտարածքում  տեղակայված սրճարանների ապամոնտաժման եւ դրա շուրջ ստեղծված լարվածիրադարձությունների վրա, բայց,  այդուհանդերձ, շաբաթվա գլխավոր եւ մտահոգիչ թեման շարունակում ենմնալ արցախյան հիմնախնդրի շուրջ  զարգացումները: Հենց այս մասին էլ «Իրավունք TV»– զրուցել է  ՀՀԿ խոսնակ, ԱԺ  վեցերորդ  գումարման  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

 
«ՓԱՍՏ Է, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿ ՏԱՐԻԱՌԱՋ ՈՒՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔԵՐ»
 
-Պարոն Շարմազանով, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիմանն ընդառաջ:   Ի՞նչ ակնկալիքներ կայիննիստից, եւ ի՞նչ ունեցանք արդյունքում:
 
– Ինչ որ իրականում ունեցանք,  չեմ կարծում, որ բացի նիստի մասնակիցներից,  որեւէ մեկը տեղյակ է,  որովհետեւ  նիստը բավականաչափ երկար է տեւել:  Մենք կարող ենք գնահատականներ հնչեցնել` բացարձակապես Արցախի  նախագահ Բակո Սահակյանիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների վերաբերյալ: Ակնհայտ է, որ արցախյան  հարցն ու կարգավորումը Հայաստանի Հանրապետության, սփյուռքահայության եւԱրցախի Հանրապետության թիվ մեկ խնդիրն է: 
 
Երբ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի էր ունենում իշխանազավթում,  դեռ այն ժամանակ նշել եմ,  որ մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիան է եւ մարդբռնելը, այլ անվտանգության համակարգի ամրապնդումն ու մարտահրավերները: Ինչ վերաբերում է նիստին, ապա դեռեւս անցյալ տարի` մայիսի 9-ին, Փաշինյանը  Ստեփանակերտում բավականին բարձր նշաձող սահմանեց` Արցախին  վերադարձնել բանակցությունների  ամբողջական  փուլ, սա դժվար  իրականացվող նպատակ է, բայց  եթե Փաշինյանն ասել է,  պետք է անի:  Եվ եթե Բակո Սահակյանը չմասնակցեց առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ուրեմն`  վարչապետն իր  խոստումների մեջ,  մեղմ ասած, շատ շռայլ է գտնվել: 
 
Անդրադառնալով անվտանգության խորհրդի ժամանակ Փաշինյանի ելույթին` ասեմ, որ ամենեւին էլ այն կարծիքին  չեմ, թե այն կատարյալ էր, ավելին` այդ ելույթում կային որոշակի մտահոգիչ էլեմենտներ: Եթե նախագահ  Բակո  Սահակյանը խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Նիկոլ Փաշինյանը դրա  մասին խոսք անգամ չասաց: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մի քանի անգամ օգտագործեց Ղարաբաղի հայություն եզրույթը…
 
–Այս ձեւակերպումից խիստ ոգեւորված են Ադրբեջանում, ինչի մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Լեյլա   Աբդուլաեւան…
 
-Բա պետք է ոգեւորվեին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, չեմ կարծում, թե գիտակցաբար,  բայց այդ  ձեւակերպմամբ  սուբյեկտի կարգավիճակ է տալիս Ղարաբաղի  ադրբեջանցիներին,  ինչը ֆարս է, նման սուբյեկտ չկա,  եւ չի կարելի  այդպիսի արտահայտությունթույլ տալ: 1991 թվականի դեկտեմբերին 10-ին  ԽՍՀՄ ներքին օրենսդրության  եւ միջազգային նորմերի համապատասխան` Լեռնային Ղարաբաղում ապրող ԽՍՀՄ քաղաքացիների 82, 2  տոկոսից  ավելին մասնակցել է հանրաքվեին, եւ 99 տոկոսն «այո» էասել: 
 
Եվ այսօր ՀՀ իշխանությունները պետք է մի խնդիր լուծեն` սատար կանգնեն Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի որոշման ի  կատար ածմանը` այն է`  Արցախը դառնում է անկախ Խորհրդային  Միությունից:  Ի դեպ,  այդ հանրաքվեն  փակ չի եղել, եղել են դիտորդներ` թե՛  միութենական հանրապետությունների  պատգամավորներ,  եւ  թե՛ միջազգային կազմակերպությունների  դիտորդական ներկայացուցիչներ: 
 
Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանն  ամիսներ առաջ խորհրդարանում ասում էր, որ  Հայաստանի նախկին  իշխանությունը բանակցել է բացառապես հող  հանձնելու  վերաբերյալ, եւ կան փաստաթղթեր:  Ինչքան ինձ հայտնի է,  բանակցությունների համար Մինսկի  խմբի  համանախագահները  նոր փաստաթուղթ  շրջանառության մեջ չեն դրել,  հետեւաբար, հիմա կա՛մ Փաշինյանն է  պատրաստվում հող հանձնել, կա՛մ էլ ժամանակին սուտ է խոսել: 
 
Սակայն իմ այս բոլոր գնահատականները  միտված չեն թուլացնելու այսօրվա իշխանության  դիրքերը` բանակցային գործընթացում: Ինչպես Նժդեհն էր ասում` քննադատել` նախեւառաջ տառապել է նշանակում: Իմ բոլոր քննադատությունները միտված են, որպեսզի այսօրվա իշխանությունը չանի այն սխալները, որ կրկնել է 10 ամիսների  ընթացքում, որովհետեւ անփորձությունից, շտապողականությունից, միգուցե մեծամտությունիցելնելով` Փաշինյանի  իշխանությունը արցախյան կարգավորման գործընթացում արել է շատ մտահոգիչ քայլեր: Փաստն այն է, որ արցախյան գործընթացում մեկ տարի առաջ մենք ունեինք ավելի շահեկան դիրքեր, քանայսօր:
 
 «800 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ՀՈՂ ԱԶԱՏԱԳՐՈՂԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂՀՈՂ ՀԱՆՁՆՈՂ ԱՆՎԱՆԵԼ»
 
-Ի դեպ, հող հանձնելու մասին. այս իշխանություններն էլ ՀՀԿ–ին են    մեղադրում հող    հանձնելու մեջ`   հիշեցնելով 800 հեկտարի պատմությունը:
 
 –  Այդ 800 հեկտարից խոսողներին հարց ունեմ`  երբ Արցախում մոտ800 հազար հեկտար հող  էր ազատագրվում,  ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն ո՞վ էր,  Նիկոլ Փաշինյա՞նն էր:  Արցախյան պատերազմի տարիներին  Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ եւ ղեկավարությամբ է  ազատագրվել Շուշին,  Մարտակերտը եւ մոտ 800  հազար հեկտար հող ենք ազատագրել: Այնպես որ, 800  հեկտարից խոսացողները  թող խոսելու փոխարեն լռեն,  որովհետեւ800 հազար հեկտար հող ազատագրողին չեն կարող հող հանձնող անվանել:  Հիմա տեսնենք,  թե իրենք ինչքա՞ն կարող են ազատագրել եւ ինչքանը` պահել…
 
– Ի վերջո, ինչպե՞ս պետք է վարվի Նիկոլ Փաշինյանը` «քարը փեշից թողնի», ընդունի, որ սխալվել է   եւ գնա Ալիեւի հետբանակցելո՞ւ, թե՞ պարզապես բոյկոտի` լինելով սկզբունքային իրկողմից ընդամենն   ամիսներ առաջ արված հայտարարության հարցում:
 
– Բոյկոտը կլինի տորպեդահարել բանակցային գործընթացը եւ խաղալ մարդկանց ճակատագրերի հետ:

← Վերադառնալ ցուցակին