Հարցազրույցներ
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են Կանայք և քաղաքական ազդեցությունը խորագրով ծրագրին
26.03.2018
Մարտի 20-23 Բուդապեշտում կայացավ Կանայք և քաղաքական ազդեցությունը 2018 ծրագրի առաջին փուլը։ Ծրագրի մասնակիցները տասնչորսն էին 5 երկրներից ՝ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից և Բելառուսից։
Հայաստանից ծրագրին մասնակցում էին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամներ Անի Մեջլումյանը և Աննա Հակոբյանը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ունկնդրելու մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես՝ կնոջ դերը քաղաքականության մեջ, առաջնորդության ռազմավարության, հանրային շփումների, հաղորդակցման հմտությունների վերաբերյալ։ Յուրաքանչյուր թեմայից հետո մասնակիցները իրականացրել են գործնական աշխատանքներ և քննարկումներ։
«Ծրագիրն արդյունավետ էր մասնակիցների համար, քանի որ հագեցած էր արդի և կարևոր թեմաներով՝ կապված քաղաքականության մեջ կնոջ դերի, առաջնորդության հետ: Այս թեմաները փոխկապակցված էին և լրացնում էին մեկը մյուսին»,- նշել է ծրագրի մասնակից Անի Մեջլումյանը։