Հարցազրույցներ
Տեղի է ունեցել ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
20.02.2015
Տեղի է ունեցել ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը, որը վարում էր շրջանային կազմակերպության նախագահ՝ Ռ. Սարգսյանը:
Պարոն Ռ. Սարգսյանը առաջարկեց հետևյալ օրակարգը.
1. ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության հաշվետվությունը 2014 թ. կատարված աշխատանքների մասին
Նիստի մասնակիցները միաձայն հաստատեցին նիստի օրակարգը:
Ռ. Սարգսյանը զեկուցեց, որ ըստ կանոնադրության 4.5 կետի բոլոր սկզբնական կազմակերպությունները հունվարի 20-ից մինչև փետրվարի 15-ը հրավիրել են ժողովներ և արդյունքում իրենց տարեկան գործունեության մասին հաշվետվությունները ներկայացրել են շրջանային կազմակերպությանը, որն էլ գնահատվեց բավարար:
Ռ. Սարգսյանը ներկայացրեց շրջանային կազմակերպության կատարած աշխատանքները և 2015 թ. աշխատանքային պլանը:
Ռոմիկ Սարգսյանը զեկուցեց, որ կուսակցության գրասենյակ 2014 թ. ներկայացվել էր 14 դիմում կուսակցականներից՝ ուսման վճարի, աշխատանքի տեղավորման, ֆինանսական օգնության, ՀՋԿ աշխատակիցների աշխատավարձի, առողջական և սոցիալական բնույթի հարցերով: Դիմումներից 6-ին դրական ընթացք է տրվել, իսկ 8-ը դեռ ընթացքի մեջ է: Երկու կուակցական դիմել են մեզ արհեստական բեղմնավորման հարցով աջակցել իրենց՝ Արագիլ հիմնադրամ դիմելու համար: Ռ. Սարգսյանը ավելացրեց, որ կդիմենք Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին միջնորդելու՝ հարցին դրական պատասխան ստանալու համար:
Նիստի մասնակիցները 2014 թ. շրջանային կազմակերպության կատարած աշխատանքները գնահետին բավարար:
Ելույթ ունեցան՝ Կարեն Մկրտչյանը, Արայիկ Գրիգորյանը, Արարատ Կարապետյանը, Արմեն Կարապետյանը, Լեռնիկ Առաքելյանը և Ռոմիկ Սարգսյանը: