Հարցազրույցներ
Արաբկիրի տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը կանանց ակտիվի հետ
04.02.2013
![](http://www.hhk.am/files/n_pics/3780_s.jpg)
Փետրվարի 4-ին Արաբկիրի տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը կանանց ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության նախագահ Հրայր Անտոնյանը, կանանց խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը, կանանց խորհրդի անդամներ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին և ամփոփվեցին Արաբկիրի կանանց խորհրդի կառուցվածքը , աշխատանքային ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, կանանց մասնակցությունը և հետագա անելիքները:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության կանանց հետ: