Հարցազրույցներ
Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Reuters» գործակալության հետ
06.10.2012
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Reuters» գործակալության հետ հարցազրույցում մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ հրահրելու մեջ: «Ադրբեջանը ռազմական գործողությունները վերսկսելու նպատակով հսկայական քանակությամբ զինամթերք է կուտակել»,- նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Աղբյուրի փոխանցմամբ, նա նաև նշել է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ցանկանում է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը, և որ ինքը ջանքեր չի խնայի խաղաղության հասնելու համար:
«Այժմ, հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց 18 տարի անց, Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում Հայաստանին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Reuters» -ը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ղարաբաղա-ադրեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ավելացել են:
«Երբ ես ասում եմ, որ Ադրբեջանում առկա է հայատյացություն, ընդհանուր առմամբ քսենոֆոբիայի գաղափարը, երբ ասում եմ, որ Ադրբեջանում կուտակում են զինամթերք, երբ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները և հակամարտությունը լուծել ռազմական միջոցներով, դա չի նշանակում, որ անհրաժեշտություն չկա շարունակելու բանակցությունները»,-նշել է Սերժ Սարգսյանը:
«Reuters»-ը գրում է, որ երկու պետությունների միջև լարվածությունն ավելի է թեժացել այն բանից հետո, երբ Հունգարիան ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինիս Ադրբեջանում ներում և հերոսի կոչում շնորհեցին:
Ըստ « Reuters»-ի՝ նավթով հարուստ Բաքուն վերջին տարիներին մեծացրել է իր ռազմական ծախսերը, սակայն մերժում է այն մեղադրանքները, որ Ադրբեջանն է իրականում այս հակամարտության ագրեսորը:
Պարբերականի հարցին, թե «Արդյո՞ք ՀՀ նախագահը վստահ է, որ կտեսնի ԼՂ համակարտության կարգավորումը», Սերժ Սարգսյանը նշել է. «Ես վստահ եմ:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում չի տեսնի, ինչն ինքնին մեծ հաջողություն է: