Հարցազրույցներ
Հարգանքի տուրք` Աշոտ Նավասարդյանի հիշատակին
28.03.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր` մարտի 28-ին, Եռաբլուր պանթեոն են այցելել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Գալուստ Սահակյանը, Տարոն Մարգարյանը, Էդուարդ Շարմազանովը,Կարեն Ավագյանը, ՀՀԿ խորհրդի անդամների և կուսակցության ակտիվի ուղեկցությամբ: Հոգեհանգստյան կարգից հետո ներկաները ծաղիկներ են դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: