Նախագահ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նիստը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ հանդիպում է ունեցել բուհի կառավարման բարձրագույն մարմնի՝ խորհրդի և գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ, շրջայցի ընթացքում ծանոթացել իր հանձնարարությամբ անցյալ տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին կրթական այս հաստատության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված մասնակի վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման աշխատանքներին: Հանրապետության նախագահը... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների... ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին: ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ավելին →