Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք: Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրաստիճան ղեկավարություն ու հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ու քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ
Վայոց Ձորի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ: Առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013թ.: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանքները: Եղանակի բարենպաստ պայմանների պարագայում, կսկսվեն շենքի քարային,... ավելին →
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: ավելին →
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին: ավելին →