Նախագահ

Հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա եվ Շենգավիթ համայնքներում05.02.2013

Հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա եվ Շենգավիթ համայնքներում

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրողներին ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը և անցած տարիներին իրականացված աշխատանքները՝ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի օրեր հետո որոշում է կայացնելու և քվեարկության ճանապարհով արտահայտելու է իր դիրքորոշումը՝ ընտրելով ՀՀ նախագահի թեկնածուներից մեկին: Քաղաքական գործչի անվան դիմաց նշում կատարելով, ըստ Սերժ Սարգսյանի, քաղաքացին ընտրելու է քաղաքական ծրագիր, Հայաստանի ապագայի... ավելին →

Նախընտրական հանդիպումներ Արարատի մարզում04.02.2013

Նախընտրական հանդիպումներ Արարատի մարզում

Սերժ Սարգսյանն այսօր շարունակել է նախընտրական քարոզարշավը՝ հանդիպումներ ունենալով Արարատի մարզի Մասիսի, Վեդիի, Արարատի, Արտաշատի ընտրողների հետ: Մարզի մեծ ու փոքր համայնքներում ՀՀ նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի դրույթները, ապահով Հայաստանի մասին իր գլխավորած քաղաքական թիմի պատկերացումներն ու լսել հանդիպման մասնակիցների կարծիքները, առաջարկությունները և մտահոգությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Արարատում նախընտրական առաջին հանդիպման ելույթից առաջ Սերժ... ավելին →

Կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայության հայտարարությունը01.02.2013

Կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայության հայտարարությունը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:  ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ01.02.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այցելել է երեկ կեսգիշերին մահափորձի ենթարկված և մի քանի ժամ առաջ վիրահատության ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել նրան և մաղթել շուտափույթ ապաքինում: Առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուն ասել է, որ վիրահատությունից հետո ավելի լավ... ավելին →

Սերժ Սարգսյանի հանդիպումները Կոտայքի մարզում եվ Սեվան քաղաքում31.01.2013

Սերժ Սարգսյանի հանդիպումները Կոտայքի մարզում եվ Սեվան քաղաքում

«Մենք կառուցում ենք ապահով տուն մեր զավակների համար, որ նրանք չբռնեն օտարության ճամփան: Մենք կառուցում ենք ապահով հայրենական տուն, որ գնացածները վերադառնալու տեղ և ցանկություն ունենան: Ապահով հայրենի տուն, որտեղ մարդը լիարժեքորեն կարողանա վայելել հարազատ միջավայրում ապրելու և արարելու երջանկությունը»,-Կոտայքի մարզում ընտրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա իր ընտրարշավն այս մարզում սկսել է Եղվարդից, որտեղ ևս խոսել է հանրապետության... ավելին →

Նախընտրական հանդիպումների երկրորդ օրը Լոռու մարզում30.01.2013

Նախընտրական հանդիպումների երկրորդ օրը Լոռու մարզում

Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզում շարունակել է իր նախընտրական հանդիպումները: ՀՀ նախագահի թեկնածուն մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր քաղաքներում իր նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելուց բացի, երկխոսության ձևաչափով անցկացված հանդիպումների ժամանակ պատասխանել է ընտրողների բազմաթիվ հարցերի, լսել նրանց առաջարկները, ակնկալիքները, մտահոգություններն ու կարծիքները: Ստեփանավանում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է նաև պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքին, որտեղ նա եղել էր երկու... ավելին →