Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻՆ ԵՎ ՆՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը: Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ: Նախագահի խոսքով, այդ ամենին զգալիորեն օժանդակել է նաև Եվրոպայի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին, զարգացման հեռանկարներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին: Սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետների հավաստմամբ, «ՔԵՆԴԼ» ծրագիրը միտված է 3-րդ սերնդի արագացուցչային-կուտակիչ համալիրի վրա հիմնված լուսային ճառագայթման աղբյուրի ստեղծմանը: Համալիրն ուլտրամանուշակագույնից... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները: Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: Նախարար Արմեն Աշոտյանը և ռեկտորների խորհրդի նախագահը խորհրդակցության ժամանակ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՆԻՆԻԵԿ ԿՈՒՆ ՆԱՐՅԱԹԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նինիեկ Կուն Նարյաթին (նստավայրը՝ Կիև): Նախագահը շնորհավորել է տիկին Նինիեկ Կուն Նարյաթիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Ինդոնեզիայի հետ հարաբերությունները, ակտիվացնել փոխշփումները և տարբեր ոլորտներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, 2012թ. Հայաստանի արտգործնախարարի այցը... ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նիստը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության... ավելին →