Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, եղել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան մասնաշենքում գործող մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում, ծանոթացել ինչպես այդ կենտրոնի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը: Նշվել է, որ կենտրոնը փաստացի գործունեություն է իրականացնում 2012թ. հունիսից՝ նպատակ ունենալով ապահովել հարկային և մաքսային... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՀԱՅԿՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Հայաստանի երգի պետական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած Հայկյան մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս մրցանակաբաշխությունը, կազմակերպիչների հավաստմամբ, նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻՆ ԵՎ ՆՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ և... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը: Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ: Նախագահի խոսքով, այդ ամենին զգալիորեն օժանդակել է նաև Եվրոպայի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին, զարգացման հեռանկարներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին: Սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետների հավաստմամբ, «ՔԵՆԴԼ» ծրագիրը միտված է 3-րդ սերնդի արագացուցչային-կուտակիչ համալիրի վրա հիմնված լուսային ճառագայթման աղբյուրի ստեղծմանը: Համալիրն ուլտրամանուշակագույնից... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները: Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: Նախարար Արմեն Աշոտյանը և ռեկտորների խորհրդի նախագահը խորհրդակցության ժամանակ... ավելին →