Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ10.09.2013

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը: Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հանրապետության Նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ: Համալսարանում... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ10.09.2013

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լյուբոմիր Միշուրովիչը (նստավայրը` Պոդգորիցա): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիները կնշանավորվեն Հայաստանի և Չեռնոգորիայի միջև փոխգործակցության օրակարգի հետևողական խորացման ու ընդլայնման գործում ձեռքբերումների արձանագրմամբ: Հանդիպմանը... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ07.09.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը Գավառում այցելել է «Սևան» հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային և հետագա զարգացման ծրագրերին: Նշվել է, որ «Սևան» հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ05.09.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

 Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ04.09.2013

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ: Քննարկվել են Սևանա լճի էնդեմիկ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ04.09.2013

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ. 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:... ավելին →