Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այն հերթական կարևոր քայլն է համակարգի արդիականացման, անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և արդյունքում՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՍՆԱԿ ՋՈՆ ՊԵՐԵԶԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահը մեծապես կարևորել է Հայաստանի բարեկամների հետ շփումները, բաց և անկեղծ երկխոսությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆորնիա նահանգի հետ: Նրա խոսքով, այդ հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող... ավելին →
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը: Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի պետական և... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ԱԶԳԱՅԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԱՐԵՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի և տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը: Հանրապետության Նախագահը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար,... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և հետագա համագործակցության, մինչև այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաև Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդին, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի... ավելին →