Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, ով Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը: Արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո-2013» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, դիտել տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական և արտերկրյա շուրջ 120... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ԿԱԼՈՒԳԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ «Ռոստելեկոմ»-ի պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ: «Ռոստելեկոմ»-ի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության ներդրումային ծրագրերը, քննարկել նաև զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում «Ռոստելեկոմ»-ի ընթացիկ գործունեության մասին: ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կենտրոն են այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԿԱՄԱԶ ԱՐՄԵՆԻԱ» ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ առևտրի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ՌԴ խոշորագույն մեքենաշինական ձեռնարկության՝ «ԿԱՄԱԶ» ընկերությունների խմբի կողմից մայրաքաղաքում բացված կենտրոնում, ծանոթացել իրականացված ներդրումներին, կենտրոնի հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև «ԿԱՄԱԶ Արմենիա»-ի երկարաժամկետ ներդրումային քաղաքականությանը, այդ թվում՝... ավելին →