Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին: Համաժողովը, որը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում: Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին: Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70-ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են նաև... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյաններին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում և Արցախում տարիներ ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շարքն այսօր համալրվում է ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ Երևանում Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական հաստատության... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական հաստատությունում, որն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական... ավելին →