Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՏՎԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ11.12.2013

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՏՎԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպան Գավելեին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս նա կանի ամեն հնարավորը իր մասնագիտական կարողություններն ու փորձը ի նպաստ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ամրապնդման... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՕԳՆԱԿԱՆ ԷՐԻԿ ՌՈՒԲԻՆԻՆ10.12.2013

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՕԳՆԱԿԱՆ ԷՐԻԿ ՌՈՒԲԻՆԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀԱՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ06.12.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀԱՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան: Ավելի քան քառորդ դար... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԸՆԵ ՌՈՒՔԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ06.12.2013

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԸՆԵ ՌՈՒՔԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԼՈՎՅՈՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ06.12.2013

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԼՈՎՅՈՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին: Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով: Վլադիմիր Սոլովյովը Հանրապետության Նախագահից երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգևը, նշելով, որ շատ հպարտ է նման վերաբերմունքի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ05.12.2013

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և ռումինացի ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, և Հայաստանը... ավելին →