Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ20.11.2013

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին: Հանրապետության Նախագահը բարձրաստիճան հյուրին խնդրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին փոխանցել իր ուղերձ-նամակը, որում Նախագահը վերահաստատել է հայ-ճապոնական հարաբերություններն այսուհետ ևս համակողմանիորեն զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու Հայաստանի պատրաստակամությունը: Ուղերձում Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու տասնամյակում փոխվստահելի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՋՈՆ ՔԵՐԻԻ ՀԵՏ19.11.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՋՈՆ ՔԵՐԻԻ ՀԵՏ

 Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ԼԻԼԻԱՄ ՔԵՇԻՇՅԱՆԻՆ16.11.2013

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ԼԻԼԻԱՄ ՔԵՇԻՇՅԱՆԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին: Նախագահը ողջունել է բարեկամ Ուրուգվայի կառավարության անդամ մեր հայրենակցին Հայաստանում, նշելով, որ մեծ հպարտություն է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման բարձր պաշտոններում: Նախագահի համոզմամբ, դա լավագույնս վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվորեն ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱՄԱՍԵՐ15.11.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱՄԱՍԵՐ

 Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը: ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղկեպսակ են... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՑՈՒԳԻՈ ՄԱԿԻՄՈՏՈՅԻՆ15.11.2013

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՑՈՒԳԻՈ ՄԱԿԻՄՈՏՈՅԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել և պարգևատրել մեր ժամանակների ՏՏ ոլորտի ամենաակնառու ճարտարապետներից մեկին, ում... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 Թ. ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ15.11.2013

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 Թ. ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի, հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ... ավելին →