Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՈՒՂԵՐՁԸ31.12.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՈՒՂԵՐՁԸ

 Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ: Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ30.12.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ավելին →

25.12.2013

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՆԵՖՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԻԳՈՐ ՍԵՉԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏԻՆ24.12.2013

ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏԻՆ

 Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի... ավելին →

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԵԽԱՆԵՐ23.12.2013

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԵԽԱՆԵՐ

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: ... ավելին →

ՀՀԿ-ն ցավակցում է...16.12.2013

ՀՀԿ-ն ցավակցում է...

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կիսելով ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վիշտը, խորապես ցավակցում է նրան՝ սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ: ՀՀԿ գործադիր մարմին ՀՀԿ խորհուրդ  ավելին →