Նախագահ
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Սիրով ողջունում եմ «Հայաստան - Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովի բոլոր մասնակիցներին: Հայտնի փաստ է, որ տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները: Հենց այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային Միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում: Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ ինտեգրման գործընթացի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի, ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման, արտաքին կապերի և զարգացման վարչություններում, հետաքրքրվել նախարարության ընթացիկ աշխատանքներով ու ծրագրերով, ծանոթացել այդ գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, դրանց շրջանակներում իրականացվող... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Մեծարգո՛ պարոն վարչապետ, Գագաթնաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ես էլ եմ միանում Նիդերլանդների հասցեին հնչեցված շնորհակալական խոսքերին՝ գագաթնաժողովը փայլուն կազմակերպելու և անցկացնելու համար: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ: 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության, ԱՊՀ երկրների և հյուպատոսական վարչություններում, մամլո ծառայությունում, հետաքրքվել նախարարության դիվանագիտական դպրոցի ընթացիկ գործունեությամբ ու զարգացման ծրագրերով։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների... ավելին →