Նախագահ
Կայացել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի եվ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի... ավելին →
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակներում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երևան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը: Երկու երկրների նախագահները շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին և երևանցիներին՝ արարողությանը մասնակցելու և Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար: ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն ավարտելով երկօրյա պետական այցը՝ մեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի ճանապարհման պաշտոնական արարողությունը: ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նշանավոր երաժիշտ, Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին, ով Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի այսօր երեկոյան կայանալիք համերգի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի հյուրին մեր երկրում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությունը, որի շրջանակներում տարիներ ի վեր սուղ... ավելին →
Նախագահն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին: Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է, որ մեր երկրում բարձր են գնահատվում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերն ու փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի այցը Հայաստան հատկապես ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումից կարճ... ավելին →