Նախագահ
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև... ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԴԻԴԻԵ ԲՈՒՐԿՀԱԼՏԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները: ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին: «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Այն կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ: ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ: Եռօրյա հավաքը մեկնարկել է ս.թ. մայիսի 30-ին: Նման հավաքներ ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպում է կուսակցության հերթական համագումարներից հետո, որոնց ընթացքում մանրամասն քննարկվում են այն ելույթները, թեզերն ու դրույթները, որոնք հնչել են համագումարում, նախանշվում են նաև առաջիկա անելիքները։ Հավաքի նպատակն է՝ ապահովել... ավելին →