Նախագահ
Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական և մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաև տեղի հայկական պարբերականների աշխատանքներին: Արմենիա Մշակութային Ընկերակցութեան Եդուարդ Սէֆէրեանի անուան կենտրոնում հյուրընկալության ընթացքում Նախագահը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության և... ավելին →
ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ: Նկատի առնելով, որ Արգենտինայի Նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի... ավելին →
Ի ՊԱՏԻՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ՏՐՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՇ
Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր տրվել է պաշտոնական ճաշ: *** Սերժ Սարգսյանի բաժակաճառը ՀՀ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշին Հարգարժա՛ն ներկաներ, Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել հյուրընկալ արգենտինյան հողում, և ես շնորհակալ եմ այս ջերմ հյուրընկալության համար: Մեծ հաճույք է նաև գտնվել «Բարի քամիների» քաղաքում` տանգոյի համաշխարհային մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որն ինքնին... ավելին →
Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ: Հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների առանցքում երկուստեք կարևորվել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը, զրուցակիցների համոզմամբ, ուրույն դեր ունի նաև երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու մշակութային արժեքների փոխճանաչելիության գործում: Սերժ Սարգսյանը և... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն: Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՆՍՏԱՎԱՅՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ... ավելին →