Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ Տ. ՆՈՒՐՀԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ Պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեության, ինչպես նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու դերի և նշանակության հարցերի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Միջոցառումը համընկնում է ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրվան: Հանրապետության Նախագահը շրջել է երկհարկանի հիմնանորոգված շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին: Վարչական շենքն ունի ժամանակակից, կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ, որոնք հագեցած... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «ՎԱՂ, ԹԵ ՈՒՇ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին: Այն կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Միջոցառմանը հաջորդել է Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն: ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻԻ ՀԵՏ
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Հայաստանի Նախագահը և Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի... ավելին →