Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն01.09.2014

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին: ՀՀ և ԼՂՀ նախագահները եղել են «Սարտիս» իտալական ընկերության կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որտեղ նախատեսվում է հիմնել ավելի քան 450 աշխատատեղ: Այնուհետև Սերժ Սարգսյանը... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՍԵՅՄԱՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱԼԻԱ ԿՈՒՈԴԻՏԵԻՆ30.08.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՍԵՅՄԱՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱԼԻԱ ԿՈՒՈԴԻՏԵԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգանում են. երկու երկրների միջև փոխգործակցության և հարաբերությունների զարգացման համար ստեղծվել է իրավապայմանագրային լավ հիմք, առկա... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱԾ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ29.08.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱԾ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2013-2014 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային օլիմպիադաներում 2014թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու-2014» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԲԱԶԵ-2014» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ23.08.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԲԱԶԵ-2014» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Հավաքը, որին մասնակցում էր ավելի քան 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեկնարկել է ս.թ. օգոստոսի 18-ին: Այս տարվա հավաքին մասնակցում էին նաև նոր ջոկատներ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ոստիկանության, Գևորգյան հոգևոր ճեմարանի, լրագրողների,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻԻՆ22.08.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՎԱՅՐ22.08.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՎԱՅՐ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր, որտեղ ս.թ. օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին մասնակցում է 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտ, ինչպես նաև արդեն երկրորդ տարին «Խաղաղության սուրհանդակներ» նախագծում ընդգրկված՝ Հայաստանի տարբեր մարզերի սոցիալական խնամքի հաստատությունների երեխաներ: Հանրապետության Նախագահը ողջունել է բանակումին մասնակցող սկաուտներին, շրջայց կատարել բանակավայրի... ավելին →