Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ21.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ավելին →

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ21.09.2014

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ... ավելին →

 ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ21.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

 Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԿԵՂԵՑԱԿԱՆ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ 5-ՐԴ ԺՈՂՈՎԻՆ20.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԿԵՂԵՑԱԿԱՆ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ 5-ՐԴ ԺՈՂՈՎԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները: Տերունական աղոթքից և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո, Հանրապետության Նախագահը շնորհակալություն է... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ20.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում     Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը կրկին իր հարկի տակ ընդունեց աշխարհասփյուռ մեր գործիչների Հայաստան-Սփյուռք համաժողովը: Այսօր հայրենիքում են հավաքվել... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՀԵՏ19.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՀԵՏ

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն... ավելին →