Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ25.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

 Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետներ Ջեյմս (Ջիմ) Քոլինզի, Ջեյմս (Ջիմ) Թրաուբի, Սթիվեն Սեստանովիչի և Վալի Նասրի հետ: ՀՀ Նախագահին և միջազգային փորձագետներին հյուրընկալել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը: Փորձագետները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ իրենց... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 69-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ24.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 69-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

 Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում մասնակցել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Գլխավոր Ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻ ՀԵՏ24.09.2014

ՆԱԽԱԳԱՀԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻ ՀԵՏ

 Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ: Հանրապետության Նախագահը, ԵԽ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ22.09.2014

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՖԻԼԻՊ ԿԱԼՏԵՆԲԱԽԻՆ22.09.2014

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՖԻԼԻՊ ԿԱԼՏԵՆԲԱԽԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել Ֆրանսիայի խորհրդարանականների այցելությունները Հայաստան: Սերժ Սարգսյանի խոսքով, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները լավ հնարավորություն են մոտիկից ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և անմիջական... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ22.09.2014

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներին` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին, Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Դոկտոր Հարություն Սելիմյանին, ՀՅԴ ներկայացուցիչ Կարապետ Յուզբաշյանին, ՌԱԿ Հյուսիսային Սիրիայի շրջանային վարչության ատենապետ, ՌԱԿ Դատական գերագույն... ավելին →