Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ 10-ՐԴ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ20.04.2015

ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ 10-ՐԴ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18-ից 29-ը անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Հավաքականները... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՎԵՐԱՊՐԱԾ ՁԵՌԱԳՐԵՐ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ ԵՎ «ՔԵՄԱԼԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐ» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ17.04.2015

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՎԵՐԱՊՐԱԾ ՁԵՌԱԳՐԵՐ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ ԵՎ «ՔԵՄԱԼԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐ» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Հանրապետության Նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԴԻԵԳՈ ՌԻՎԵՐԱՅԻՆ16.04.2015

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԴԻԵԳՈ ՌԻՎԵՐԱՅԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ռիվերային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ժամկետում հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման համար՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները հատկապես վերջին տարիներին որակական նոր մակարդակի բարձրացվեցին, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը: ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՊԱՆԿԻՆԻՆ15.04.2015

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՊԱՆԿԻՆԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել նրան Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Պանկինի փորձն ու գիտելիքները նոր խթան կհաղորդեն բանկի զարգացմանը: Նախագահը բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը ԵԶԲ հետ՝ քննարկելով... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ14.04.2015

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները: Նշելով, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն գրեթե... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՆ ԲՐԱՍԵՐԻՆ14.04.2015

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՆ ԲՐԱՍԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը և նշել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԽ կարևոր և ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ, նշելով, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ոլորտում... ավելին →