Նախագահ

Հարգանքի տուրք՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին25.03.2015

Հարգանքի տուրք՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը , ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 25-ին այցելել են Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Նշենք, որ այսօր լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան ութերորդ տարելիցը: ավելին →

ՊԵԿԻՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ25.03.2015

ՊԵԿԻՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏՈՒԴԵՆԻԿԻՆԻՆ23.03.2015

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏՈՒԴԵՆԻԿԻՆԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ21.03.2015

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող «Գրինհաուզ» ընկերություն, որը հիմնադրվել է 2011 թվականին՝ ջերմոցային համալիր կառուցելու և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրություն կազմակերպելու նպատակով: Ընկերության հիմնական գործունեությունը թարմ ու վերամշակված պտուղբանջարեղենի արտահանումն է դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ: Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ20.03.2015

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Բելառուսի մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն, Ղազախստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Գոսման Ամրինը, Եվրասիական տնտեսական միության... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՋԱՏԱՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ20.03.2015

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՋԱՏԱՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մեկնաբան Ալեքսանդր Մինկինին, Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Լեոնիդ Մլեչինին, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Զախարովային, ինչպես նաև Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ... ավելին →