Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՆԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ, նշելով, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ: Դեսպան Ալաբոն հանդիպման սկզբում նախ Գանայի Հանրապետության Նախագահի երախտագիտությունն է փոխանցել... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ի երեկոյան Կաննում մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին և հանդես է եկել ելույթով: Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը: «Մենք հայեր ենք» 5 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր, ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն:... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՆՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԻԴԵՄ» -Ի ԲԱՑՄԱՆ ԵՐԵԿՈՅԻՆ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ ս. թ. հունիսի 5-8-ը, Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը: Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները»... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԻՑՑԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՔՐԻՍՏԻԱՆ ԷՍՏՐՈԶԻԻ ՀԵՏ
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ: Քաղաքապետ Էստրոզին ողջունելով Նախագահին՝ նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոններից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ Նիցցան Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ քույր... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Տագուչիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն է՝ լինել առաջին ռեզիդենտ դեսպանը և ներդրում ունենալ երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության շարունակական ամրապնդման գործում: Այդ առաքելության իրականացման ճանապարհին Նախագահը հաջողություններ է մաղթել... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է 2013 թվականից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և կատարված շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների արդյունքում ստեղծված ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոնի (կինոթատրոն, խաղասրահներ, երաժշտական ժամանցի կենտրոն) հնարավորություններին: Ընտանեկան հանգիստը... ավելին →